Տնօրեն

 

Ժորա Արարատի Ղումաշյան

Ծնվել է 1953 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում, գյուղացու ընտանիքում:

1960-1970թթ. սովորել է Վարդենիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում:

1970թ-ին աշխատել է Վարդենիկի կուլտուրայի տանը որպես կրտսեր գրադարանավար:

1971-1973 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1974-1978թթ.  սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան  հայկական մանակավարժական ինստիտուտի  բանասիրական  ֆակուլտետը գերազանցության դիպլոմով:

1978թ-ից աշխատանքի է անցել Վարդենիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:

1984թ-ին նշանակվել է նույն դպրոցի տնօրենի  տեղակալ՝ ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով:

1987թ-ից ժողովրդական կրթության գերազանցիկ է:

1994թ-ին ատեստավորվել է և ստացել <<Հետազոտող ուսուցչի>> տարակարգ:

2014թ-ից ընտրվել է Վարդենիկի Ռ. Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն:

ՀՀ կուսակցության անդամ է:

ԵԿՄ-ի անդամ է, պարգևատրվել է  պատվոգրով:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: