Վորոնցով Զալիբեկի Բադոյան

Վորոնցով Զալիբեկի Բադոյանը ծնվել է 1936թ. ՀՀ Գեղարքունիքի մարզի  Մարտունու տարածաշրջանի Վարդենիկ գյուղում:

1955-1956թթ.սովորել է Վարդենիկի միջնակարգ դպրոցում:

1957-1960թթ. սովորել է Երևանի գյուղմեխանիզացիայի ուսումնարանի երկամյա բաժնում:

Նույն թվականին  նշանակվել է Վարդենիկի միջնակարգ դպրոցի արհեստանոցի վարիչ:

1964-1971թթ. սովորել և ավարտել է հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ գիտական ագրոնոմի որակավորմամբ:

1980 թ. արժանացել է ավագ ուսուցչի կոչման:

Պարգևատրվել է Վ. Ի. Լենինի 100-ամյակի հոբելյանական մեդալով, Մարտունու շրջգործկոմի պատվոգրերով: